Չինաստանն աշխարհում առաջին անգամ Երկիր է հասցրել գրունտ Լուսնի հակառակ կողմից

Չինաստանը դարձել է առաջին երկիրը, որը հավաքել և Երկիր է հասցրել գրունտի նմուշներ Լուսնի հակառակ կողմից:


Վերադարձող չինական լուսնային «Չանյե-6» զոնդի մոդուլը հունիսի 25-ի առավոտյան Երկիր է հասցրել Լուսնի հակառակ կողմում հավաքված գրունտի նմուշներ:


Գրունտով պարկուճը, որը պարաշյուտով նետվել է զոնդից, վայրէջք է կատարել Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում: Վայրէջքի տեսանյութը հրապարակել է չինական CGTN հեռուստաալիքը։